Հետևեք մեզ։

Խոշոր հրդեհ Արարատի գործող բենզալցակայանում և հեղուկ գազի լցակայանում․ կա վիրավոր (լուսանկարներ)․ Shamshyan.com

16:40, 18 սեպտեմբեր 2023
Խոշոր հրդեհ Արարատի գործող բենզալցակայանում և հեղուկ գազի լցակայանում․ կա վիրավոր (լուսանկարներ)․ Shamshyan.com

Արարատի մարզում՝ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Այնթափի և Խարբերդի բաժանարար գոտում գործող բենզալցակայանում և հեղուկ գազի լցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ, ովքեր պայքարում են կրակի տարածման դեմ։

Կրակը տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից։ Այրվում է 2 բենզինի լիցքավորման կետ, 1 հեղուկ գազի։ Մոտակայքում կա սննդի պահեստ, իրականացվում է հրդեհի տարածման կանխման աշխատանքներ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՓՈւվ ՀՓԱԿ խումբը։

ՄՓՎ պետը պահանջել է օգնություն՝ ջրատար 10 տ։ Դեպքի վայր է ժամանել նաև թիվ 8 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։ Դադարեցվել է հեղուկ գազի արտահոսքը, իրականացվում են հովացման աշխատանքեր։ Այս պահին լցակայանում հրդեհ չկա։ Հրդեհաշիջում է իրականացվում կից շինությունում։  Ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ լցակայանից Արտաշատի ԲԿ է տեղափոխվել 1 տուժած։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։