Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամ Նիկոյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Նիկոյանին նշանակել պրոբացիայի ծառայության պետ»,- ասվում է որոշման մեջ։
Նշենք, որ Արամ Նիկոյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղարն էր, ազատվել էր մայիսին։