Ռուսական կողմը շարունակում է օժանդակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը՝ հիմնվելով Լավրովի նախաձեռնության վրա, ըստ որի՝ Լաչինի և Ակնայի երթուղիների զուգահեռ ապաշրջափակմամբ մարդասիրական առաքումները կվերսկսվեն դեպի ԼՂ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ ԱԳՆ-ի միջնորդությամբ, երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից։
Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ փաթեթի իրականացման վրա ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար։
Մենք լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանմամբ»,- ասվում է Զախարովայի հայտարարության մեջ։