Հետևեք մեզ։

Պաշտոնական Բաքուն հայտնել է՝ որ դեպքում Արցախի պաշտոնյաների նկատմամբ կկիրառվի, այսպես կոչված՝ համաներում

18:02, 18 սեպտեմբեր 2023
Պաշտոնական Բաքուն հայտնել է՝ որ դեպքում Արցախի պաշտոնյաների նկատմամբ կկիրառվի, այսպես կոչված՝ համաներում

Ադրբեջանում ԱԳՆ ներկայացուցիչները երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի համար տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցում խոսել են ԼՂՀ իշխանությունների մասին։

 

Նրանք նախ նշել են, թե Ադրբեջանի «հավատարմությունը խաղաղ գործընթացին ամուր է, և այդ դիրքորոշումն ապացուցվել է 2020 թվականի նոյեմբերից սկսած հաջորդական քայլերով», ապա շարունակել․

 

«Ադրբեջանը պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական զինված ուժերի Ղարաբաղից, վերացնել Հայաստանին ենթակա ԼՂ (խմբ․) կառավարական կառույցները և զինաթափել այնտեղի հայկական զինված ուժերը։ Այս դեպքում «ռեժիմի ներկայացուցիչների» նկատմամբ կարող է կիրառվել «համաներում» (չակերտները՝ խմբ․)»։

 

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտնել է, որ Արցախի ինչպես ներկա, այնպես էլ նախկին մի շարք պաշտոնյաներ հետախուզվում են Ադրբեջանի կողմից։