«Ես ինքս եմ որոշում կայացրել: Խոսել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ։ Ասել եմ, որ պատրաստ եմ և ուզում եմ գալ։ Չեմ գնացել Գալիցկիի մոտ և ինքնուրո՞ւյն եմ որոշել. Այո՛։ «Կրասնոդարում» ասացին, որ իրավունք չունեն իմ փոխարեն որոշել։ Սա իմ կյանքն է: Նրանք կարող են միայն խորհուրդ տալ: Հետո նրանք ինձ հաջողություն մաղթեցին և ասացին, որ կերկրպագեն ինձ»,- ասել է Սպերցյանը Nobel YouTube-յան ալիքում տարածված տեսանյութում:
Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է և ծնունդով Ստավրոպոլ քաղաքից։ 2021 թվականի փետրվարին Էդուարդը համաձայնել է խաղալ Հայաստանի հավաքականում։ 2021 թվականի մարտի 31-ին նա իր նորամուտն է նշել ազգային հավաքականի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի հետ խաղի երկրորդ խաղակեսի սկզբում (3:2)։