Հետևեք մեզ։

Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել նախագահի իմփիչմենթի հարցը

18:46, 18 սեպտեմբեր 2023
Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել նախագահի իմփիչմենթի հարցը

Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը, հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։

 

Եթե ​​դատարանի որոշումը դրական լինի, հարցը խորհրդարանում քվեարկության կդրվի։ Զուրաբիշվիլին պաշտոնանկ կհամարվի, եթե կողմ քվեարկի 150 պատգամավորից 100-ը, այս պահին իշխող մեծամասնությունն ունի 84 մանդատ։

 

Նշենք, որ կառավարությունը հավանություն չի տվել Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերին, և չնայած դրան, Վրաստանի նախագահն աշխատանքային այցով Բեռլին, ապա Բրյուսել է այցելել։ Այդ պատճառով իշխող ուժը հայտարարել նախագահին պաշտոնանկ անելուն ուղղված նախաձեռնության մեկնարկի մասին։