Հետևեք մեզ։

Բուլղարիայում ֆերմերները փակել են 40 ճանապարհ՝ ուկրաինական հացահատիկի վրա դրված էմբարգոյի վերացման պատճառով

21:25, 18 սեպտեմբեր 2023
Բուլղարիայում ֆերմերները փակել են 40 ճանապարհ՝ ուկրաինական հացահատիկի վրա դրված էմբարգոյի վերացման պատճառով

Բուլղարիայում ֆերմերները փակել են ավելի քան 40 կարևոր ճանապարհներ և որոշ սահմանային անցումներ։ Գործադուլի պատճառ է դարձել Ուկրաինայից հացահատիկի ներմուծման արգելքի վերացումը։ Ֆերմերների գործողությունների կապակցությամբ Բուլղարիայի ՆԳՆ-ն հավաքել է ողջ անձնակազմը՝ հասարակական կարգն ապահովելու համար։

Բուլղարիայի ֆերմերների միության տվյալներով՝ գործադուլին մասնակցում են արդյունաբերության 26 կազմակերպություն։
 
Գործադուլի կազմակերպիչները պահանջում են՝ 1) երկարացնել Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելքը.
2) մինչև սեպտեմբերի 30-ը վճարել ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած կորուստների փոխհատուցման ամբողջ գումարը.
3) անհապաղ փոխհատուցում վճարել բնական աղետներից տուժած տարածքներին.
4) լրացուցիչ միջոցներ հատկացնել ոլորտին աջակցելու համար.
5) մեղմացնել պետական ​​կարգավորումը. Ֆերմերները խոստանում են շարունակել գործադուլը, քանի դեռ բոլոր պահանջները չեն կատարվել։