Հետևեք մեզ։

Որ դեպքում ՔՊ-ն կկարողանա իր ստացած 24 մանդատով քաղաքապետ ընտրել․ սահմանադրագետի մեկնաբանությունը

22:33, 18 սեպտեմբեր 2023
Որ դեպքում ՔՊ-ն կկարողանա իր ստացած 24 մանդատով քաղաքապետ ընտրել․ սահմանադրագետի մեկնաբանությունը
Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կողմից քաղաքական 3 ուժերին ուղղված առաջարկն առ այն՝
կամ ընտրել իրեն որպես քաղաքապետ, կամ գնալ նոր ընտրությունների, իրավական առումով խոցելի է և կարող է հանգեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի քաղաքապետի ընտրվելուն:
 
Այս մասին գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը․
 
«Այսպես, եթե համայնքի ղեկավարի՝ քաղաքապետի ընտրության առաջին փուլի ընթացքում իր առաջարկի հասցեատեր երեք քաղաքական ուժերից առնվազն երկուսը չընտրեն Մարությանին (միայն նման պարագայում Մարությանը կարող է ունենալ առաջին փուլի համար պահանջվող 33 կամ ավելի մանդատ), ապա քաղաքապետի ընտրության երկրորդ փուլում 24 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է սեփական ուժերով առաջադրել և ընտրել քաղաքապետ, քանի որ երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել կողմ ձայն ստացած թեկնածուն, իսկ 5 ուժերից առավել ձայն այս պահի դրությամբ ունի ՔՊ-ն։ Արդյունքում, ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը, կտիրանա քաղաքապետի պաշտոնին:
Հ.գ. Նոր ընտրության համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, որոնք դեռեւս առկա չեն»։