Հետևեք մեզ։

Մարտունու բնակիչը Ստեփանակերտից ձեռք է բերել 800 տուփ ծխախոտ և վաճառել 1 տուփը 4000 դրամով

10:24, 19 սեպտեմբեր 2023
Մարտունու բնակիչը Ստեփանակերտից ձեռք է բերել 800 տուփ ծխախոտ և վաճառել 1 տուփը 4000 դրամով

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները ստուգման արդյունքում, Մարտունի քաղաքի 41-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատեր Մ. Գ.-ին պատկանող խանութում հայտնաբերել են ծխախոտ` առանց աքցիզային դրոշմանիշի:

Կատարված ստուգումներից պարզվել է, որ վերջինս Ստեփանակերտ քաղաքում բնակվող ոմն Ավոից (տվյալները պարզվում են), ձեռք է բերել 800 տուփ «Վարանդա» տեսակի ծխախոտ և այն վաճառել 1 տուփը` 4000 ՀՀ դրամով։

Զննությամբ վերջինիս խանութից հայտնաբերվել է 56 տուփ «Վարանդա» տեսակի առանց աքցիզային դրոշմանիշի ծխախոտ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Ոստիկանությունը տնտեսվարող սուբյեկտներին և անհատ ձեռներեցներին հորդորում է` զերծ մնալ ապօրինի գործարքներից, հակառակ դեպքում այդ անձինք օրենքի ուժով կենթարկվեն պատասխանատվության։