Հետևեք մեզ։

Ադրբեջանից հայտնում են՝ ականի պայթյունի հետևանքով ՆԳՆ 4 աշխատակից է մահացել

11:02, 19 սեպտեմբեր 2023
Ադրբեջանից հայտնում են՝ ականի պայթյունի հետևանքով ՆԳՆ 4 աշխատակից է մահացել

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը, ներքին գործերի նախարարությունը և Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, թե  ականի պայթյունի հետևանքով մահացել են ՆԳՆ աշխատակիցներ՝ Ջամալզադե Ասիմ Փրինս օղլուն (ծնված 05.02.1994թ.), Շիրինով Ռամիլ Արիֆ օղլուն (ծնված 08.07.1987թ.), Մահմուդով Սեյմուր Էլսևյար օղլուն (ծնվ. 12.07.1991թ.) և Զամանով Խազար Ազեր օղլուն (21.07.1998թ.)։

 

Հայտարարության մեջ նշվում է, թե «նրանք մահացել են հայկական կողմի տեղադրած ականի պայթյունի հետևանքով»։ Հայկական կողմը հերքել է լուրը, թե ՊԲ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել և ական տեղադրել։