Հետևեք մեզ։

Փաշինյանի պլան Բ-ով Ավինյանին «ժերտվա» կտան

12:14, 19 սեպտեմբեր 2023
Փաշինյանի պլան Բ-ով Ավինյանին «ժերտվա» կտան

Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության պասիվությունը նախ ուրախացրել է ՔՊ-ին, սակայն կեսօրին տվյալներ են ստացվել, ինչից հետո ՔՊ-ն սկսել է թեժ գծերից ու զանգերից խոսել։ Hayastan.news-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի պլաններից․ առաջինը ձայների վերահաշվարկն է, որքան էլ նախապես Վահագն Հովակիմյանն ասել է, որ հաշվարկները սխալ չեն, այնուամենայնիվ անսխալ լինելը չի բացառել։ Բայց, եթե ձայների վերահաշվարկով ՔՊ-ն չլուծի մեկ մանդատի հարցը, և բոլոր ճանապարհները տանեն նոր ընտրության, ապա Փաշինյանը մտադիր է անցնել պլան Բ-ին։

 

Քանի որ հրաժարականներից խոսելու դեպքում Փաշինյանն ասում է՝ ինքը բազմաթիվ հրաժարականներ է տվել և ընտրվել, Փաշինյանն անգամ Արցախի հարցի մեղադրանքների դեպքում իրեն ներկայացնում է պատերազմից հետո ժողովրդի կողմից ընտրված, և բոլոր անհասկանալի արարքների ու իրավիճակների դեպքում ՔՊ-ն հավաքական հենասյուն ունի՝ ժողովուրդը, Փաշինյանը որոշել է չզրկվել իր այդ «զենքից», այլ «ժերտվա» տալ Ավինյանին։ Ինչպես․ ՔՊ-ն ընտրություններին կմասնակցի նոր թեկնածուով, բոլոր լծակներով կստանա ձայների մեծամասնություն և կասի՝ ժողովուրդը Փաշինյանին ու ՔՊ-ին դեմ չէր, ժողովուրդը դեմ էր Ավինյանին, մենք էլ լսել ենք ժողովրդին։

 

Կա՞ արդեն Փաշինյանի մտքին այլ թեկնածու, թե ոչ, մեզ դժվար է իմանալ, սակայն վերջին տարիների ողջ տեղեկատվական, գումարային ու PR ռեսուրսն Ավինյանի վրա ծախսելուց հետո հաստատ դժվար է թեկնածու գտնել։

 

Բացի այդ, Փաշինյանը կստուգի ընտրությանը չմասնակցող մերձքպականներին, և իրեն սխալ տվյալներ փոխանցողներին, իսկ հաղթելու վստահության ամենամեծ չափաբաժինը փոխանցել է իրականությունից կտրված ու անհիմն մեծամիտ Ավինյանը։