Հետևեք մեզ։

«Ալադին» մսուր-մանկապարտեզի տնօրենի և աշխատակիցների առերևույթ հանցավոր վարքագծի առնչությամբ ԱԺ պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

13:04, 19 սեպտեմբեր 2023
«Ալադին» մսուր-մանկապարտեզի տնօրենի և աշխատակիցների առերևույթ հանցավոր վարքագծի առնչությամբ ԱԺ պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

««Ալադին» մսուր-մանկապարտեզի տնօրենի և աշխատակիցների առերևույթ հանցավոր վարքագծի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

 


«Նախադպրոցական կրթական համակարգի աշխատակիցներին է վստահված մանկահասակ երեխաների դաստիարակության, նրանց համակողմանի և ներդաշնակ զարգացման, վերջիններիս համար ջերմ ու անվտանգ միջավայրի ապահովումը։ Անթույլատրելի է մանկավարժին ոչ հարիր և դաժան վերաբերմունքը հատկապես դեռ խոսել չկարողացող երեխաների նկատմամբ։ 

 


Մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և նման արարքների հետագա կրկնությունը բացառելու նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ անհրաժեշտ հանձնարարություն տալ քննչական մարմնին՝ քրեական վարույթ նախաձեռնելու, անհրաժեշտության դեպքում դատախազական լիազորությունների շրջանակներում վերաբերելի գործողություններ ձեռնարկելու, ինչպես նաև բարձրացվող հանգամանքների շուրջ իրականացված քննության վերաբերյալ ինձ օրենսդրությամբ սահմանված թույլատրելի տեղեկություն տրամադրելու համար»»,-գրել է նա։

 

Վերլուծական