Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ ականի պայթյունի հետևանքով մահացածները 7-ն են

13:19, 19 սեպտեմբեր 2023
Ադրբեջանական կողմը հայտնում է, որ ականի պայթյունի հետևանքով մահացածները 7-ն են

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ ականի պայթյունի հետևանքով մահացել է ևս 3 ոստիկան։ Այս պահին, ըստ ադրբեջանական աղբյուրների, միջադեպի հետևանքով զոհերի թիվը 7 է։

 

Ավելի վաղ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը, ներքին գործերի նախարարությունը և Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էին, թե  ականի պայթյունի հետևանքով մահացել են ՆԳՆ աշխատակիցներ՝ Ջամալզադե Ասիմ Փրինս օղլուն (ծնված 05.02.1994թ.), Շիրինով Ռամիլ Արիֆ օղլուն (ծնված 08.07.1987թ.), Մահմուդով Սեյմուր Էլսևյար օղլուն (ծնվ. 12.07.1991թ.) և Զամանով Խազար Ազեր օղլուն (21.07.1998թ.)։

 

Հայտարարության մեջ նշվում է, թե «նրանք մահացել են հայկական կողմի տեղադրած ականի պայթյունի հետևանքով»։ Հայկական կողմը հերքել է լուրը, թե ՊԲ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել և ական տեղադրել։