Հետևեք մեզ։

Ադրբեջանն այս պահին Արցախի տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել․ Տիգրան Աբրահամյան

13:33, 19 սեպտեմբեր 2023
Ադրբեջանն այս պահին Արցախի տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբարահամյանը գրում է․
 
«Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել:
Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:
Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»։