Հետևեք մեզ։

Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերին այցելել Չինաստան

13:36, 19 սեպտեմբեր 2023
Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերին այցելել Չինաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերին բանակցություններ վարել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Պետությունների ղեկավարների միջև երկկողմ բանակցություններ կանցկացվեն «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի միջոցառումներին Ռուսաստանի ղեկավարի մասնակցության շրջանակում։ «Հոկտեմբերին մենք ակնկալում ենք Պեկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի երկկողմանի մանրամասն բանակցությունները», - ասել է Պատրուշևը։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր Պուտինի և Սի Ծինփինի միջև առաջիկա ամիսներին շփումների պլանները։