Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարելի է հասնել՝ իրականացնելով այն ճանապարհային քարտեզները, որոնք համաձայնեցվել են և որոնք թղթի վրա են։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանը այժմ շփումներ է իրականացնում Ղարաբաղում իրավիճակի շուրջ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, ասել է Մարիա Զախարովան։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն կհրապարակի նաև ադրբեջանական կողմի հետ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ շփումներից հետո։