«Բարեկամության, համագործակցության և խաղաղության ճանապարհորդություն», - այսպես է բնութագրել Չինաստանի նախագահ Սի Ծինպինը իր առաջին այցը Մոսկվա՝ երրորդ ժամկետով պետության ղեկավար վերընտրվելուց հետո։
«Ես անհամբեր սպասում եմ նախագահ Պուտինի հետ հանդիպելուն՝ նոր տեսլական, նոր ծրագիր և նոր համագործակցություն սկսելու համար, չին-ռուսական համապարփակ ռազմավարական գործընկերության և համակարգման զարգացման համար»,- ասել է նա։
Չինաստանի նախագահն այս շաբաթ կայցելի Մոսկվա՝ Պուտինի հրավերով։