Հետևեք մեզ։

6-7 երեխա տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» հիվանդանոց, նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում․ Սիվիլնեթ

15:46, 19 սեպտեմբեր 2023
6-7 երեխա տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» հիվանդանոց, նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում․  Սիվիլնեթ

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից Սիվիլնեթի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, որ իրենց մոտ են տեղափոխվել 6-7 երեխաներ։

Նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ հիվանդանոցից չհայտնեցին։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով երեխաներ են վիրավորվել, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտ։