Տեղեկությունը, թե Ադրբեջանը ռուս խաղաղապահներին նախապես զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տեղեկությունը ռուսական զորախմբին հասել է ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»,- ասել է Զախարովան։