Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկում է դիրքային առաջխաղացման փորձեր, ՊԲ-ն ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ

16:21, 19 սեպտեմբեր 2023
Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկում է դիրքային առաջխաղացման փորձեր, ՊԲ-ն ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։

Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և  հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։