ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին գրառում է կատարել «եղբայրական երկրի գործընկերոջ» մասին։
«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե ես քեզ համար օտար եմ, դու ինձ չես ընդունի»: Ես պատասխանեցի՝ «մենք ոչ թե կենսագրությամբ ենք դատելու, այլ գործերով»:
Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց իր տեղում: Հետո որոշեց Ռուսաստանին մեղադրել իր պարտության մեջ: Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը: Հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և իր կինը ցուցադրաբար թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ»,- գրել է Մեդվեդևը։
«Գուշակիր, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում», - ավելացրել է նա: