Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմն, այս պահին հայտնի տվյալներով, 2 զոհ ու 11 վիրավոր ունի։ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում արցախցիները հավաքվել են ՀՀ կառավարության դիմաց և կոչ արել քաղաքացիներին միանալ իրենց։ Կառավարության հարող տարածքը բազմամարդ է, երբեմն փակվում են նաև Հրապարակին հարող փողոցները։ Ակցիայի մասնակիցներին են միացել նաև Իշխան Սաղաթելյանը և այլ ՀՅԴ-ականներ։