Հետևեք մեզ։

Խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործել, քանի դեռ իրենց կյանքին վտանգ չի սպառնում․ Պետդումայի պատգամավոր

17:40, 19 սեպտեմբեր 2023
Խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործել, քանի դեռ իրենց կյանքին վտանգ չի սպառնում․ Պետդումայի պատգամավոր

Խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործել, քանի դեռ իրենց կյանքին վտանգ չի սպառնում, ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը՝ մեկնաբանելով իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղում, չնայած սրմանը, Մոսկվան ելնում է նրանից, որ նրանց անվտանգությունը կապահովեն բոլոր կողմերը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրումից և հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը և վերադառնալ դիվանագիտական ​​կարգավորման։