Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների թիվը հասել է 23-ի։
Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Քաղաքացիական անձանց շրջանում գրանցված զոհերը 2-ն են։
«Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ. Թիրախում են նաև քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,- գրել է Ստեփանյանը։