Հետևեք մեզ։

Բաքուն հայտնել է՝ ինչ պայմանով կդադարեցնի Արցախի դեմ ռազմական գործողությունները

17:55, 19 սեպտեմբեր 2023
Բաքուն հայտնել է՝ ինչ պայմանով կդադարեցնի Արցախի դեմ ռազմական գործողությունները

Պաշտոնական Բաքուն հայտնել է՝ ինչ պայմանով կդադարեցնի ռազմական գործողությունները Արցախի դեմ։ Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի թվիթերյան գրառման՝ այդ պայմանը Արցախում իշխանության լուծարումն է։

 

«ԼՂ-ում իշխանությունը (ԽՄԲ․) պետք է ինքնալուծարվի, իսկ հայկական զինված ուժերը պետք է զինաթափվեն։ Լուծարե՛ք և զինաթափե՛ք»,- գրել է Հաջիևը։