Հետևեք մեզ։

Փաշինյանն ու Մակրոնն ընդգծել են ԼՂ-ում դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը

18:15, 19 սեպտեմբեր 2023
Փաշինյանն ու Մակրոնն ընդգծել են ԼՂ-ում դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը:

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում: