Հետևեք մեզ։

Չեմ կարող հաստատել, որ ՌԴ-ն նախապես զգուշացվել է Ղարաբաղում մարտեր սկսելու մասին․ Պեսկով

18:20, 19 սեպտեմբեր 2023
Չեմ կարող հաստատել, որ ՌԴ-ն նախապես զգուշացվել է Ղարաբաղում մարտեր սկսելու մասին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող հաստատել, որ ռուսական կողմին, իբր, նախապես զգուշացվել է Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու մասին։

«Ես չեմ կարող հաստատել, որ մեզ նախապես ծանուցել են», - լրագրողներին ասել է նա։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ադրբեջանական կողմը նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողության» մասին։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում, տարածաշրջանում «հակաահաբեկչական գործողության» մասին տեղեկությունը ռուսական կոնտինգենտին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։