Ադրբեջանի իշխանությունները սահմանափակել են մուտքը TikTok սոցիալական ցանց։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից էլեկտրոնային անվտանգության ծառայությունը։
«Սեպտեմբերի 19-ից հանրապետությունում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել TikTok սոցիալական ցանցի մուտքի համար։ Մենք կոչ ենք անում երկրի քաղաքացիներին սոցցանցերից օգտվելիս պահպանել ազգային օրենսդրության պահանջները»,– ասվում է հաղորդագրության մեջ։