Հետևեք մեզ։

Ոչ մի Քիմ չի օգնի, ոչ մի ՆԱՏՕ նույնիսկ հոնքը չի բարձրացնի. Հայաստանին բացի Ռուսաստանից ոչ ոք երբեք չի օգնել․ Մարգարիտա Սիմոնյան

19:11, 19 սեպտեմբեր 2023
Ոչ մի Քիմ չի օգնի, ոչ մի ՆԱՏՕ նույնիսկ հոնքը չի բարձրացնի. Հայաստանին բացի Ռուսաստանից ոչ ոք երբեք չի օգնել․ Մարգարիտա Սիմոնյան

Ռուսական մեդիայի հայազգի ներկայացուցիչ Մարգարիտա Սիմոնյանը գրում է․

«Երևանում ամբոխը բղավում է. «Նիկոլը դավաճան է».Արթնացան։

Հայը, ով իշխանության է գալիս հակառուսական կարգախոսներով, ըստ էության, դավաճան է. հայկական շահերի դավաճան, ոչ թե ռուսական. Ռուսաստանը կդիմանա առանց Հայաստանի, Հայաստանն առանց Ռուսաստանի՝ ոչ։

Երբ 90-ականներին սովորում էի Նահանգներում, որտեղ, իհարկե, բոլորն ինձ ռուս էին համարում, ոմանք զարմանում էին, որ ես ռուսի նման չեմ: Ես ստիպված էի բացատրել, որ ես էթնիկ հայ եմ։ Եվ ոչ ոք, ոչ մի մարդ չգիտեր, թե դա ինչ է նշանակում: Դասընկերներից մեկը հարցրեց. «Հա՞յ։ Սա ձեր կողմնորոշումն է»։ Ոչ մի Քիմ չի օգնի, ոչ մի ՆԱՏՕ նույնիսկ հոնքը չի բարձրացնի. Հայաստանին բացի Ռուսաստանից ոչ ոք երբեք չի օգնել, և ոչ ոք երբեք չի օգնի: Սա չիմանալը նշանակում է չցանկանալ իմանալ: Չցանկանալ իմանալն ապուշություն է: Իսկ կամավոր ապու՛ությունը, որպես կանոն, խստորեն պատժվում է պատմության կողմից»։