Հետևեք մեզ։

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին՝ քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները

19:43, 19 սեպտեմբեր 2023
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին՝ քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները

Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամները կոչ են արել ԵՄ խորհրդին քննարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Այս մասին ասվում է ԵԽ հրապարակված հայտարարության մեջ։

«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր Ադրբեջանի նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա»,- ասվում է դրանում։ «Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում ԵՄ խորհրդին հիմնովին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ և քննարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»: