Հետևեք մեզ։

Բաղերիի և Շոյգուի միջև Թեհրանում բանակցություններ են տեղի ունեցել

19:50, 19 սեպտեմբեր 2023
Բաղերիի և Շոյգուի միջև Թեհրանում բանակցություններ են տեղի ունեցել

Թեհրանում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի միջև։

 

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

 

Հաղորդվում է, որ նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, ինչպես նաև Ղարաբաղում։

 

Այցի ընթացքում Շոյգուն առաջարկել է քննարկել երկկողմ ռազմական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր։

 

«Կան շատ հարցեր, որոնք պետք է քննարկել, դրանք ներառում են կրթությունը, փորձի փոխանակումը, պատվիրակությունների փոխանակումը, համատեղ ռազմածովային զորավարժությունները»,-ասել է Շոյգուն։