Հետևեք մեզ։

Ռուսաստանի համար խաղաղության գինը Ուկրաինայի կապիտուլյացիան է․ Բայդենը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

20:01, 19 սեպտեմբեր 2023
Ռուսաստանի համար խաղաղության գինը Ուկրաինայի կապիտուլյացիան է․ Բայդենը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը միակն է, որ խանգարում է Ուկրաինայում խաղաղությանը, երկիրը կարող է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։

 

«Ռուսաստանն է միակ պատասխանատուն այս պատերազմի համար, Ռուսաստանը միակն է, ով ուժ ունի անմիջապես դադարեցնելու պատերազմը, և Ռուսաստանը միակն է, ով փակում է խաղաղության ճանապարհը, քանի որ Ռուսաստանի համար խաղաղության գինը Ուկրաինայի կապիտուլյացիան է։ Ուկրաինա, ուկրաինական տարածքներ և ուկրաինացի երեխաներ»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Նրա խոսքով, «ոչ մի ժողովուրդ այնքան չի ցանկանում այս պատերազմի ավարտը, որքան Ուկրաինան»։ «Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինային դիվանագիտական ​​կարգավորման հասնելու նրա ջանքերում, որը կբերի արդար և կայուն խաղաղություն», - հավելել է Բայդենը։