Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման է ենղարկվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։
Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է։
Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը։
Երեխաները թիրախ ՉԵՆ, 1 երեխա արդեն սպանվել է, 11-ը վիրավորվել են»,- գրել է Մխիթարյանը։