Հետևեք մեզ։

ՌԴ դեսպանատան առջև հավաքի մասնակիցները պահանջել են գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար. «Արմենպրես»

20:23, 19 սեպտեմբեր 2023
ՌԴ դեսպանատան առջև հավաքի մասնակիցները պահանջել են գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար. «Արմենպրես»

Արցախում սեպտեմբերի 19-ին սկսված ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիան կանխելու կոչ-պահանջով տասնյակ քաղաքացիներ խաղաղ ակցիա են սկսել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  ինքնաբուխ ակցիայի մասնակիցները արգելափակել են դեսպանատան մուտքերը՝ թույլ չտալով աշխատակիցների ելումուտը մինչև չկատարվի իրենց պահանջը:

Նրանք բարձրախոսով իրենց բողոքն են արտահայտել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի վերաբերյալ՝ կոչ անելով Ռուսաստանի Դաշնությանն ու ռուս խաղաղապահներին ակտիվ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:

Ակցիայի մասնակիցները իրենց պահանջների նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար փորձել են նաև փակել հարակից Գրիգոր Լուսավորիչ փողոցը, սակայն քիչ անց բացել են այն, իսկ այժմ շարունակում են իրենց ցույցը ՌԴ դեսպանատան շենքի առջև: