Հետևեք մեզ։

Դիմում եմ հայ ժողովրդին ու Հայաստանի իշխանություններին. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

20:34, 19 սեպտեմբեր 2023

Արտակ Բեգլարյանն Արցախից տեսաուղերձ է հրապարակել` ուղղված հայությանն ու Հայաստանի Հանրապետությանը.

«Իմ տեսաուղերձը հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող արյունալի ցեղասպանության կասեցման ու Արցախը փրկելու ջանքերի վերաբերյալ: Հիշեցնեմ, որ ես այլևս պաշտոնյա չեմ, և իմ ուղերձը միայն իմ կարծիքն է ներկայացնում:

Ի դեպ, կապը շատ վատ է Արցախում, քանի որ ցեղասպան ռեժիմը թիրախավորել է նաև կապի համակարգը: Կփորձեմ պարբերաբար որոշ թարմացումներ անել այստեղ, իսկ անգլերեն թարմացումները կատարում եմ X-ի (թվիթթերյան) իմ էջում՝

https://twitter.com/Artak_Beglaryan»։