«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի իր խոստումները՝ սկսած Զանգեզուրի միջանցքի բացումից։ Ինչպես արդեն բոլորն են ընդունել, Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այլ կարգավիճակ չի ընդունվելու։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր առաջին նպատակը պետք է լինի, որ բոլորը, այդ թվում՝ հայերը, Ադրբեջանում խաղաղ պայմաններում ապրեն կողք կողքի։
Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի ձեռնարկած քայլերին, որոնք գործում ենք մեկ ազգ-երկու պետություն կարգախոսով»,- ասել է Էրդողանը։