Հետևեք մեզ։

Ստեփանակերտի փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր

21:42, 19 սեպտեմբեր 2023
Ստեփանակերտի փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր: 


ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է՝


Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր: Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ հեռախոսահամարներին. 911,101,112: