Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրում եմ Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակ` ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզի քննարկման և լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Այս պահին գտնվում ենք Հանրապետության հրապարակում և աջակցում իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին, գրել է պատգամավորը։