Հետևեք մեզ։

Սա չի կարելի հանդուրժել, Ադրբեջանին կոչ եմ արել հրաժարվել զենքից, թուլացնել լարվածությունն ու սկսել երկխոսություն․ ԵԽ գլխավոր քարտուղար

22:23, 19 սեպտեմբեր 2023
Սա չի կարելի հանդուրժել, Ադրբեջանին կոչ եմ արել հրաժարվել զենքից, թուլացնել լարվածությունն ու սկսել երկխոսություն․ ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ։

«Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր բանավեճերի շրջանակում, ես լուրջ մտահոգություն հայտնեցի Ղարաբաղի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Ցավում եմ, որ անմեղ, խոցելի խաղաղ բնակիչները, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում հումանիտար սուր ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման ծանրությունը։ Սա չի կարելի հանդուրժել։

Ես Ադրբեջանին կոչ եմ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Ժամանակն է հրաժարվել զենքից, լարվածությունը թուլացնել և երկխոսություն սկսել: Միայն բովանդակալից, բանակցային երկխոսությունը բոլոր կողմերի մասնակցությամբ կարող է հանգեցնել երկարաժամկետ խաղաղության, որն այլընտրանք չունի։

Եվրոպայի խորհուրդը դեռ պատրաստ է մասնակցել և աջակցություն ցուցաբերել այս գործընթացին՝ ապահովելու մարդու իրավունքների լիարժեք իրականացումը բոլորի կողմից»,- ասված է հայտարարության մեջ: