Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին։
«Հայաստանում ՌԴ դեսպանատան անվտանգությունն ապահովված չէ, ցուցարարները միջամտում են դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքին»,- նշվում է ռուսական կողմի համապատասխան հայտարարության մեջ։
Նշենք, որ Արցախում Ադէբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև բողոքի ակցիա էր տեղի ունենում։ Քաղաքացիները պահանջում էին, որպեսզի ԼՂ-ում տեղակայված խաղաղապահները պատշաճ իրականացնեն իրենց գործառույթները։