Հետևեք մեզ։

Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար. Արարատ Միրզոյան

14:55, 20 մարտ 2023
Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար. Արարատ Միրզոյան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանում իրադրությունը ավելի է սրվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ռազմական սադրանքների պատճառով, որոնք տեղի են ունենում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ 

Նա նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, դեպի Լեռնային Ղարաբաղ էներգառեսուրսների մատակարարման խափանումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումներ են, որոնք պաշտոնական Բաքվի պլանների առնչությամբ հարցեր չեն առաջացնում։ Իսկ այդ մոտիվները պարզ են․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացում։

«Ցավոք, գրեթե չկա նոյեմբերի 9-ի պայմանագրի որևէ կետ, որն Ադրբեջանը չի խախտել։ Հրադադարի պարբերական խախտումները, ՀՀ տարածքի օկուպացիան, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, հայ ռազմագերիներին ազատ չարձակելը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ հայ բնակչության վերադարձին խոչընդոտելը», - ասել է Միրզոյանը։

ՀՀ արտգործնախարարն ընգծել է, որ ՀՀ-ն պատրաստ է շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար։

«Մենք հնարավորություն կունենանք քննարկելու, նշելու շատ ինտենսիվ, որակյալ քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական կապերի աճը, հարաբերությունների խորացումը, քննարկելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ մշակութային, հումանիտարից մինչև Հայաստանի ու Ռուսաստանի մարզերի միջև համագործակցությունը», - ասել է Միրզոյանը։

Վերլուծական