Հետևեք մեզ։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի պաշտոնյաների անունից «SMS»-ներ են ուղարկում քաղաքացիներին և փորձում խուճապ տարածել. ԱԱԾ

00:34, 20 սեպտեմբեր 2023
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի պաշտոնյաների անունից «SMS»-ներ են ուղարկում քաղաքացիներին և փորձում խուճապ տարածել. ԱԱԾ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԱԾ-ն։

 

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԱՀ պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին։

 

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։

 

Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: