ՀՅԴ գրասենյակում ավարտվեց 30 քաղաքական ուժի մասնակցությամբ քննարկումը։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ մասնակից բոլոր ուժերը միասնական էին և գիտակցում էին, որ այս իրավիճակում պետք է միավորվել։
«Ունենք հայտարարության տեքստ, որը ճանապարհային քարտեզ է, նշված են գործողությունները։ Սակայն բոլոր ուժերը իրենց խորհրդներում պիտի քննարկեն, որից հետո կհրապարակվի այն»,-նշեց Սաղաթելյանը և հավելեց.
«Ցանկացած առաջարկ, որ կհաստատվի՝ պիտի իրականացվի փողոցային պայքարով ժողովրդի հուժկու աջակցությամբ, այլապես այն կմնա թղթի վրա»,-ասաց Սաղաթելյանը