Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղղությամբ առաջնահերթ պետք է քայլեր ձեռնարկի Ռուսաստանը, որը գետնի վրա ներկայություն ունի։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Հանրային» ՀԸ եթերում։
«Խաղաղապահների պարտականությունն է պաշտպանել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանը միայն իր սուվերեն տարածքն է պաշտպանում։