Հետևեք մեզ։

Եռակողմ հայտարարությունները մնում են տարածաշրջանում տարբեր իրավիճակների կայունացման բանալին. Լավրով

15:08, 20 մարտ 2023
Եռակողմ հայտարարությունները մնում են տարածաշրջանում տարբեր իրավիճակների կայունացման բանալին. Լավրով
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները, անկասկած, մնում են տարածաշրջանում տարբեր ոլորտներում իրավիճակի կայունացման բանալին։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների մեկնարկին։

«Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ տարածաշրջանում իրավիճակի կայունացման ապահովման՝ և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական ոլորտում, և՛ միջազգային իրավունքի  առումով»,- նշել է Լավրովը։

Վերլուծական