Ղարաբաղյան շարժումը բնապահպանական միտինգներից է սկսվել, եթե չեք հիշում, ես ձեզ հիշեցնեմ, հա՞, հետո դարձել է էն ամեն ինչը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Հլը թող սկսվի էդ խոսակցությունը, հլը թող հասկանանք, ընդհանրապես, էդ ի՞նչ ա, որ Բաքու են կանչում։ Գնային Բաքու՝ ո՞վ էր երաշխավորը, որ էդ մարդիկ Բաքվից հետ էին գալու։ Երեսուներեք գերի ունենք մինչև հիմա, հլը թող էդ գերիներին հետ տան։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադռանալով Բաքվի հետ Արցախի շփումներին ու բանակցություններին։
Նրա խոսքով՝ հայաստանյան իշխանությունը մաքսիմալ զգույշ է այս օրերին, և իրենք թեև իրենց դիրքորոշումը ներկայացնում են, բայց որոշումը կայացնողը Արցախի իշխանությունն է։
Հարցին՝ ինքը Արցախի Ադրբեջանին ինտեգրման հնարավորություն տեսնո՞ւմ է, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Դա պրակտիկորեն մեծ, շատ մեծ ճանապարհ պետք է անցնի, որ տենց բան հնարավոր լինի։ Անկեղծ ասած՝ այսօր ես նման հնարավորություն չեմ տեսնում»։
Գնային Բաքու՝ ո՞վ էր երաշխավորը, որ էդ մարդիկ Բաքվից հետ էին գալու, 33 գերի ունենք մինչև հիմա, հլը թող էդ գերիներին հետ տան
15:52, 20 մարտ 2023