Հետևեք մեզ։

ԵԱՀԿ-ն հրատապ պետք է համապատասխան մեխանիզմներ գործարկի. Արարատ Միրզոյանը՝ Մակեդոնիայի ԱԳ նախարարին

09:34, 20 սեպտեմբեր 2023
ԵԱՀԿ-ն հրատապ պետք է համապատասխան մեխանիզմներ գործարկի. Արարատ Միրզոյանը՝ Մակեդոնիայի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

 

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման առանցքում են եղել սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրները:

 

Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, միջազգային կառույցների կողմից զսպիչ քայլերի բացակայությունն ընկալում է որպես ամենաթողություն և բացահայտ ուժի կիրառման միջոցով ձգտում հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման: 

 

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը: