Հետևեք մեզ։

ՌԴ ԱԳՆ-ն կրկին կողմերին է կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները

09:39, 20 սեպտեմբեր 2023
ՌԴ ԱԳՆ-ն կրկին կողմերին է կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները

 

 

Ռուսաստանը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

«Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրման հետ կապված՝ մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և վերացնել քաղաքացիական զոհերը», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։