Հետևեք մեզ։

Այս իրավիճակում, երբ Արցախը գոյության կռիվ է տալիս, ես չեմ կարող մնալ ստացիոնար վիճակի մեջ ու դաս անել․ ԵՊՀ դասախոսը գործադուլ է անում

10:37, 20 սեպտեմբեր 2023
Այս իրավիճակում, երբ Արցախը գոյության կռիվ է տալիս, ես չեմ կարող մնալ ստացիոնար վիճակի մեջ ու դաս անել․ ԵՊՀ դասախոսը գործադուլ է անում

Այս իրավիճակում, երբ Արցախը գոյության կռիվ է տալիս, երբ մեր ժողովրդին կոտորում են, երբ իմ արցախցի ուսանողները ուշ գիշերը բորդյուրների վրա նստած անզորությունից լացում են, ես չեմ կարող մնալ ստացիոնար վիճակի մեջ ու դաս անել․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դասախոս, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Ես այսօր գործադուլ եմ անում, պատրաստ եմ կրել դրա համար իմ բաժին պատասխանատվությունը։ Ես պահանջ ունեմ։ Իմ պահանջը Արցախի Հանրապետության ճանաչումն է և այնտեղ ապրող 120.000 ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը»,- գրել է նա։