Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին առանձին-առանձին հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ։
Այս մասին նա գրել է «X»-ի իր օգտահաշվում։
«Առանձին հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ես ընդգծել եմ, որ կառուցողական և համապարփակ երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,- ասվում է գրառման մեջ։